20:53  ,  15 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Ֆրանսիան՝ աշխարհի կրկնակի չեմպիոն (տեսանյութ, ֆոտո)  

Ռուսաստանում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Եզրափակիչում մրցեցին Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականները։ Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կայացած խաղում ֆրանսիացիները հաղթեցին 4։2 հաշվով։ Ֆրանսիայի հավաքականը 1998 թվականից հետո երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։

Հանդիպման 18-րդ րոպեին Անտուան Գրիզմանի իրացրած տուգանայինից կատարած փոխանցումից հետո սեփական դարպասը գրավեց Մարի Մանջուկիչը։ 10 րոպե անց Խորվաթիան խփեց պատասխան գնդակը։ Վիդայի փոխանցումից հետո աչքի ընկավ Իվան Պերիշիչը։ Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստը գրավեց Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասի հեռավոր անկյունը։

38-րդ րոպեին Դիդյե Դեշամի գլխավորած հավաքականը կրկին առաջ անցավ հաշվի մեջ։ Անկյունայինից կատարած փոխանցումից հետո գնդակը դիպավ Պերիշիչի ձեռքին։ Հանդիպման գլխավոր մրցավար Նեստոր Պիտանան կրկնապատկերը դիտելուց հետո նշանակեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Անտուան Գրիզմանը։

Երկրորդ կեսը ավելի ակտիվ սկսեցին Զլատկո Դալիչի գլխավորած թիմի ֆուտբոլիստները, սակայն Ֆրանսիան կարողացավ հակախաղ գտնել և 59-րդ ու 65-րդ րոպեներին Պոլ Պոգբան և Կիլիան Մբապեն դարձան գոլերի հեղինակներ։

69-ին սխալվեց Ուգո Լյորիսը և Մարիո Մանջուկիչը խփեց իր թիմի երկրորդ գոլը։ Խորվաթիային ավելի անել չհաջողվեց և նրանք բավարարվեցին արծաթե մեդալներով։

Ֆրանսիա - Խորվաթիա՝ 4։2 (տեսանյութ)

Մարիո Մանջուկիչ , 18 (իգ), Անտուան Գրիզման, 38 (11մ), Պոլ Պոգբա, 59, Կլիլիան Մբապե, 65 - Իվան Պերիշիչ, 28, Մարիո Մանջուկիչ, 69

Ֆրանսիա․ Լյորիս, Պավար, Վարան, Ումտիտի, Էրնանդես, Պոգբա, Կանտե (Նզոնզի, 55), Մատյուիդի (Տոլիսո, 73), Գրիզման, Ժիրու (Ֆեկիր, 81), Մբապե։

Խորվաթիա․ Սուբաշիչ, Վրսալկո, Ստրինիչ (Պյացա, 81), Լովրեն, Վիդա, Ռակիտիչ, Մոդրիչ, Բրոզովիչ, Պերիշիչ, Մանջոիկիչ, Ռեբիչ (Կրամարիչ, 71)։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով