20:06  ,  15 հուլիսի, 2018

Նովակ Ջոկովիչը՝ Ուիմբլդոնի հաղթող  

Նովակ Ջոկովիչի դարձել է թենիսի «Մեծ սաղավարտի»՝ Ուիմբլդոնի մրցաշարում։ Սերբ թենիսիստը եզրափակիչում 6:2, 6:2, 7:6 (7:3) հաշվով հաղթել է հարավաֆրիկացի Կևին Անդերսոնին։

Ջոկովիչը չորրորդ անգամ է հաղթում Ուիմբլդոնում (2011, 2014, 2015): «Մեծ սաղավարտի» մրցաշարերում սա Ջոկովիչի 13-րդ հաղթանակն էր։

 







Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում