15:16  ,  15 հուլիսի, 2018

Կուրտուա․ Չեմ բացառում տեղափոխությունս Մադրիդի «Ռեալ»

Լոնդոնի «Չելսիի» եւ Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։

«Կխոսեմ գործակալիս հետ եւ կիմանամ տարբերակների մասին։ Ամեն ինչ հնարավոր է։ Կարող եմ եւ մնալ «Չելսիում»։ Մարդիկ մշտապես դժգոհում են, որ խաղացողները չեն կատարում պայմանագրերը մինչեւ վերջ։ Բայց լինում են նաեւ բացառություններ։ Հնարավոր է՝ եւ մնամ, ես հավանում եմ Լոնդոնը։ Չեմ կարծում, որ պայմանագիրս չերկարաձգելու դեպքում, կմնամ պահեստայինների նստարանին։ Չեմ բացառում նաեւ տեղափոխությունս Մադրիդի «Ռեալ»։ Ամեն ինչ հնարավոր է»,- Կուրտուայի խոսքը մեջբերում է Marca-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է Կուրտուայի համար վճարել 35 միլիոն եվրո, ինչը բավարարում է անգլիական ակումբին, քանի որ դարպասապահի պայմանագիրն ավարտվում է 2019թ․ ամռանը։

Անգլիայի անցած առաջնությունում Կուրտուան մասնակցել է 35 հանդիպման։ Դրանցից 15-ում նա գոլ բաց չի թողել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս