14:25  ,  15 հուլիսի, 2018

Գեւորգ Ղազարյանը՝ «Շավիշի» խաղացող

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը կարիերան կշարունակի պորտուգալական «Շավիշ» ակումբում։ Կողմերը կնքել են երկու տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Պորտուգալիայի անցած առաջնությունում «Շավիշը» գրավել է 6-րդ տեղը։

Հիշեցնենք, որ նախորդ երեք մրցաշրջաններում Գեւորգ Ղազարյանը հանդես էր գալիս պորտուգալական «Մարիտիմուում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում