09:39  ,  15 հուլիսի, 2018

«Ռեալը» Կովաչիչի համար «Մանչեսթեր Սիթիից» պահանջում է 90 միլիոն եվրո

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը մոտ է ակումբը փոխելուն: Խորվաթիայի հավաքականի 24-ամյա խաղացողին ձեռք բերելու ցանկություն ունի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»:

Արքայական ակումբը Կովաչիչի տրանսֆերի համար պահանջում է 90 միլիոն եվրո, հաղորդում է Daily Star-ը:

Իսպանիայի անցած առաջնությունում Կովաչիչը մասնակցել է 21 հանդիպման, կատարել է 1 արդյունավետ փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում