03:33  ,  15 հուլիսի, 2018

Ջորջիո Պետրոսյանը տիտղոսային մենամարտում հաղթել է ադրբեջանցի մարտիկի

Քիկբոքսինգի K-1-ի մարտիկ Ջորջիո (Գեւորգ) Պետրոսյանը (88-2-2, 38) Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած Bellator Kickboxing 10 մրցաշարում առավելության է հասել ադրբեջանցի Չինգիզ Ալազարովի (54-3-0, 34) նկատմամբ:

Իտալիայում բնակվող հայ մարտիկը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Այդ մենամարտում վիճարկվել է Bellator Kickboxing թափուր գոտին թեթեւ քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում