23:45  ,  14 հուլիսի, 2018

Հայաստանի հավաքականը պարտվեց՝ 46:99

Բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը 46-99 հաշվով պարտվեց Չեխիայի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Զաքարի Թավիթյանը, ով վաստակեց 15 միավոր, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի թիմը երկրորդ պարտությունը կրեց: Նախորդ խաղում հայ բասկետբոլիստները 62:75 հաշվով պարտվել էր Լյուքսեմբուրգին:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հուլիսի 15-ին, Երևանի ժամանակով 18:00-ին Ռուսաստանի հետ:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում