19:01  ,  14 հուլիսի, 2018

Ուիմբլդոն. Ջոկովիչն ուժեղ էր Նադալից եւ եզրափակիչում է

Սերբ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ: Մրցաշարի 12-րդ ռակետն առավելության հասավ իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ, որն Ուիմբլդոնում ուներ երկրորդ համարը: Գրանցվել է 6:4, 3:6, 7:6 (11:9), 3:6, 10:8 հաշիվ: Պայքարը տեւել է 5 ժամ 14 րոպե: Հուլիսի 13-ին տեղի ունեցած երեք սեթից հետո պայքարը հետաձգվել էր մինչեւ հաջորդ օր:

Տիտղոսի համար Ջոկովիչը կմրցի հարավաֆրիկացի Կեւին Անդերսոնի հետ, որը պարտության էր մատնել ամերիկացի Ջոն Իսներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում