15:22  ,  14 հուլիսի, 2018

Պաշտոնական․ Սարին գլխավորեց «Չելսին»  

Իտալական «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կգլխավորի Լոնդոնի «Չելսին», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

59-ամյա իտալացին լոնդոնյան ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ Նա տարեկան կվաստակի 6 միլիոն եվրո։ Սարիի օգնականը կլինի Իտալիայի հավաքականի և «Չելսիի» նախկին խաղացող Ջանֆրանկո Ձոլան։

Սարին մարզչական կարիերան սկսել է 1990 թվականին և 2015-ից էր աշխատում «Նապոլիում»։

2015/16 մրցաշրջանում Սարին ստացել է Իտալիայի առաջնության լավագույն մարզիչի մրցանակը։

Սարին անգլիական ակումբում փոխարինել է իտալացի Անտոնիո Կոնտեին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով