14:59  ,  14 հուլիսի, 2018

Կայացավ Հայաստանի առաջնությունների և գավաթի խաղարկության վիճակահանությունը

Հուլիսի 14-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ 2018-2019 մրցաշրջանի ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի խաղացանկերի, ինչպես նաև Հայաստանի Գավաթի խաղարկության վիճակահանությունը:

Վիճակահանության արդյունքում Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի մասնակից թիմերը ստացան համարներ, որոնց հիման վրա կազմվելու են առաջնությունների խաղացանկերը:

Բարձրագույն խումբ

  1. «Արցախ»
  2. «Բանանց»
  3. «Լոռի»
  4. «Արարատ»
  5. «Փյունիկ»
  6. «Գանձասար-Կապան»
  7. «Ալաշկերտ»
  8. «Արարատ-Արմենիա»

 Առաջին խումբ

  1. «Գանձասար-Կապան-2»
  2. «Լոկոմոտիվ»
  3. «Բանանց-3»
  4. «Շիրակ-2»
  5. «Ալաշկերտ-2»
  6. «Արարատ-Արմենիա-2»
  7. «Էրեբունի»
  8. «Բանանց-2»
  9. «Յունիոր-Սևան»
  10. «Երևան»
  11. 11.Փյունիկ-2»
  12. «Արարատ-2

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում