11:24  ,  14 հուլիսի, 2018

Ռակիտիչ․ Մոդրիչն արժանի է «Ոսկե գնդակին»  

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է ազգային թիմի ավագ, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասին։

«Վստահ եմ, որ Մոդրիչն արժանի է «Ոսկե գնդակին»։ Հույս ունենք, որ արդար որոշում կկայացվի այս հարցում։ Ամենակարևորը տեղի կունենա կիրակի։ Եթե մենք հաղթենք, ապա Լուկան միանշանակ կնվաճի այդ մրցանակը»,- Ռակիտիչի խոսքն է փոխանցում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

ԱԱ-2018-ի եզրափակիչում կհանդիպեն Ֆրանսիան և Խորվաթիան։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս