23:15  ,  13 հուլիսի, 2018

Սարին կգլխավորի «Չելսին»

Իտալական «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին համաձայնության է եկել Լոնդոնի «Չելսիի» ղեկավարության հետ և կգլխավորի անգլիական ակումբը, հայտնում է Sky Sport Italia-ն։ Աղբյուրը նաև նշում է, որ Իտալիայի հավաքականի եւ «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ջանֆրանկո Ձոլան կլինի Սարիի մարզչական շտաբում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Չելսին» ու իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խզել են պայմանագիրը: Նրա ղեկավարությամբ ակումբը 6-րդ անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, 8-րդ անգամ՝ Անգլիայի գավաթը: Հաղթական մրցաշրջանի ընթացքում «Չելսին» սահմանեց ռեկորդ՝ Պրեմիեր լիգայի 38 խաղում տանելով 30 հաղթանակ, ակումբի համար ռեկորդային՝ 13 անընդմեջ հաղթանակ:

Անգլիական ակումբը Կոնտեին մաղթել է հաջողություն հետագա կարիերայում:

Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանում «Չելսիում» գրավեց 5-րդ տեղը եւ չկարողացավ նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

Կոնտեն մտադիր է ստանալ 11 միլիոն եվրո փոխհատուցում ժամանակից շուտ պայմանագիրը խզելու համար:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով