21:56  ,  13 հուլիսի, 2018

Ռոբերտո Մարտինես․ Անգլիայի հետ կփորձենք խաղալ ուժեղագույն կազմով  

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Անգլիայի հետ կայանալիք հանդիպման մասին։  ԱԱ-2018-ի երրորդ տեղի խաղը տեղի կունենա հուլիսի 14-ին Սանկտ Պետերբուրգի համանուն ստադիոնում։

«Ցանկանում եմ, որ իմ ֆուտբոլիստները հաճույք ստանան ֆուտբոլից և փորձեն հաղթել։ Մենք Սաութգեյթի  հետ տակտիկական պայքար չենք մղելու։

Շատ լավ գիտեմ Լուկակուին։ Միշտ ասել եմ, որ Ռոմելուն այնպիսի հարձակվող է, որը կարող է ամեն ինչ անել։ Նրա նպատակն է լինել լավագույնը աշխարհում։

Կուրտուան կլինի դարպասին։ Մենք ռոտացիա չենք անելու։ Սիմոն Մինյոլեն ևս պատրաստ է, բայց նա մեր երկրորդ համարն է։ Անգլիայի հետ կփորձենք խաղալ ուժեղագույն կազմով»,- Մարտինեսի խոսքն է փոխանցում championat.com-ը։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Բելգիան պարտվեց Ֆրանսիային, իսկ Անգլիան՝ Խորվաթիային։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով