20:55  ,  13 հուլիսի, 2018

Մոդրիչ․ Կարիերայիս բոլոր տիտղոսները կփոխարինեի աշխարհի գավաթի հետ  

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է ԱԱ-2018-ի եզրափակիչում կայանալիք Ֆրանսիայի հետ խաղի մասին։

«Ոչ ոք չէր սպասում, որ մենք կխաղանք եզրափակիչում։ Հիմա թիմը կանգ չի առնելու։ Ցույց կտանք մեր լավագույն խաղը, որը նվաճենք այդ տիտղոսը․ սա բացառիկ հնարավորություն է։ Կարիերայիս բոլոր տիտղոսները կփոխարինեի աշխարհի գավաթի հետ։ Մենք պատրաստ ենք Ֆրանսիայի հետ խաղին»,- Խորվաթիայի հավաքականի ավագի խոսքն է փոխանցում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

ԱԱ-2018-ի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով