18:53  ,  13 հուլիսի, 2018

Ֆաբիան Դելֆ․ Մենք չկարողացանք հասնել մեր նպատակին  

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆաբիան Դելֆը խոսել է ԱԱ-2018-ի մասին։

«Ես խաղում եմ «Մանչեսթեր Սիթիում», որը երիտասարդ և տաղանդավոր թիմ է։ Նույնը կարող եմ ասել նաև Անգլիայի հավաքականի մասին։

Հավաքականում խաղալն ինձ համար մեծ պատիվ է։ Մենք չկարողացանք հասնել մեր նպատակին, սակայն այս թիմը ապագայում հաջողությունների անպայման կհասնի։

ԱԱ-2018-ից և ընդհանրապես ամբողջ մրցաշրջանից մնացած հիշողությունները միշտ կլինեն իմ սրտում»,- Դելֆի խոսքն է փոխանցում tass-ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում պարտվեց Խորվաթիային (1:2): Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը հուլիսի 14-ին երրորդ տեղի համար կխաղա Բելգիայի հետ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով