22:28  ,  13 հուլիսի, 2018

«Արարատ-Արմենիայի» ստուգողական հանդիպման տեսությունը

Հայաստանի Բարձրագույն խմբի նորեկ «Արարատ-Արմենիան» շարունակում է նոր մրցաշրջանին պատրաստվել Կիսլավոդսկում։

Ստուգողական խաղում հայկական ակումբը նվազագույն հաշվով պարտվել է ռուսական «Չայկային»։

«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմի մարզչական շտաբում ընդգրկվել են Պատա Բերիաշվիլին, Անդրեյ Կովալենկոն և Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Ռազմիկ Գրիգորյանը։ Գրիգորյանը նաև եղել Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում, երբ ազգային թիմը գլխավորում էր Արթուր Պետրոսյանը։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում