21:28  ,  13 հուլիսի, 2018

«Տոտենհեմը» պատրաստ է Ալդերվեյրելդին 60 միլիոն ֆունտով վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»

Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը կարող է փոխել ակումբն այս ամիս: 29-ամյա խաղացողը համաձայնության չի հասել լոնդոնյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ:

Հաջորդ ամռանը բելգիացի խաղացողին անվճար բաց չթողնելու համար «Տոտենհեմը» այժմ համաձայն է Ալդերվեյրելդին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին» 60 միլիոն ֆունտ ստերլինգով, թեեւ նախքան այս պահանջում էր 75 միլիոն:

Բանակցությունները կավարտվեն աշխարհի առաջնությունից հետո: Հուլիսի 14-ին Բելգիան երրորդ տեղի համար կմրցի Անգլիայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում