20:25  ,  13 հուլիսի, 2018

Անդրեյ Տալալաև․ Հայկական ֆուտբոլն այժմ վերելքի վրա

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը խոսել է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի մեկնարկային խաղում մակեդոնական «Վարդարի» հանդեպ տոնած հաղթանակի մասին։

«Հայկական ֆուտբոլն այժմ վերելքի վրա, ակումբները լավ համալրվում են։ Դա ամեն ինչ ավելի հետաքրքիր է դարձնում։ «Վարդարի» հետ խաղում արված է միայն գործի կեսը։ Մակեդոնացիները մեծ փորձ ունեն։ Երկրորդ խաղակեսում նրանք ուղղակի խլեցին մեզնից գնդակը և հնարավորություն չտվեցին, որպեսզի խփենք երկրորդ գոլը։ 21 օրը շատ քիչ այնպիսի թիմ պատրաստելու համար, որը խաղ կթելադրեր «Վարդարի» հետ։ Խաղացինք կազմակերպված և նվիրումով։

Շատերն են զանգահարել և շնորհավորել, անգամ «Տամբովի» մի քանի երկրպագուներ։ Դա նշանակում է, որ իզուր և վատ չեմ աշխատել այդ ակումբում։

Եթե հաղթել ենք, դա նշանակում է, որ բոլորն էլ լավ տեսք են ունեցել։ Հատուկ կնշեմ Տրուսևիչին և Ժեստոկովին։ Իսկ գոլը խփեց Կոնատեն, նա հայտնի է «Ուրալում» ունեցած ելույթներից»,- Տալալաևի խոսքն է փոխանցում sportbox.ru-ն։

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Երևանում նվազագույն հաշվով հաղթեց «Վարդարին»։ Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին Սկոպյեում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում