16:12  ,  13 հուլիսի, 2018

ՊՍԺ-ն մտադիր է բարձրացնել Նեյմարի աշխատավարձը

Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է բարձրացնել բրազիլացի հարձակվող Նեյմարի աշխատավարձը, որպեսզի նա չմտածի թիմից հեռանալու մասին: Փարիզյան սուպերակումբը պատրաստ է ֆուտբոլիստին վճարել տարեկան 50 միլիոն եվրո, հաղորդում է AS.com-ը:

Այժմ Նեյմարը ստանում է 37 միլիոն եվրո: Աշխարհի ամենաբարձր վարձատրություն ունեցող ֆուտբոլիստը արգենտինացի Լիոնել Մեսին է, որը «Բարսելոնայում» ստանում է տարեկան 50 միլիոն եվրո:

Ոչ պաշտոնական տվյալներով, Նեյմարի տրանսֆերն իրականացնելու ուղիներ է փնտրում Մադրիդի «Ռեալը»: Ռոնալդուի հեռանալուց հետո Արքայական ակումբը Նեյմարի համար դառնում է լավագույն տարբերակը դրսեւորվելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս