17:20  ,  13 հուլիսի, 2018

Գեւորգ Ղազարյանը Ղազախստանում է (ֆոտո)

Պորտուգալական «Մարիտիմուից» հեռացած Գեւորգ Ղազարյանը մեկնել է Ղազախստան: Հայաստանի հավաքականի 30-ամյա կիսապաշտպանը Ալմաթիում հանդիպել է «Ժետիսուի» եւ Հայաստանի հավաքականի խաղացող Էդգար Մալաքյանի հետ: Հնարավոր է՝ Ղազարյանը եւս միանա ղազախական ակումբի:

«Ժետիսուում» է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, իսկ կիսապաշտպան Մարկոս Պիզելին արդյունավետ խաղ է ցուցադրում «Ակտոբեում»:

Հիշեցնենք, որ Գեւորգ Ղազարյանը Ղազախստանում հանդես է եկել 2013 թվականին՝ ներկայացնելով Կարագանդայի «Շախտյորը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում