13:13  ,  13 հուլիսի, 2018

Հայաստանի Մ-21 հավաքականը կխաղա Մոլդովայում

Հայաստանի և Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների մինչեւ 21 տարեկանների հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Մոլդովա - Հայաստան հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 15-ին Քիշնևում:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Արթուր Ոսկանյանին փոխարինել է Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում