12:40  ,  13 հուլիսի, 2018

Իլյումժինովը հեռացվել է ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնից

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը հեռացվել է պաշտոնից, հաղորդում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը: Որոշումն ընդունել է կազմակերպության էթիկայի հանձնաժողովը, որի եզրակացությամբ Կիրսան Իլյումժինովը խախտել է էթիկայի կանոններ:

Կալմիկիայի նախկին նախագահը ՖԻԴԵ-ն ղեկավարում էր 1995 թվականից: 2017 թվականին ՖԻԴԵ-ն հայտարարել էր, որ Իլյումժինովը հեռացվել է պաշտոնից, սակայն հետագայում հերքվեց:

ՖԻԴԵ նախագահը ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին: Իլյումժինովը չկա թեկնածուների հաստատված ցուցակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում