09:15  ,  13 հուլիսի, 2018

Խամեսը կարող է ժամանակից շուտ վերադառնալ «Ռեալ»  

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վերադարձնել Խամես Ռոդրիգեսին, որը վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում»։ 2 տարվա համար գերմանական ակումբը վճարելու է 13 միլիոն եվրո։

Marca-ն հայտնում է, որ կոլումբիացին ևս ցանկանում է վերադառնալ Արքայական ակումբ, քանի որ «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին հասկացրել է, որ Խամեսին տեսնում է թիմի մեկնարկային կազմում։

Վարձակալության ժամկետն ավարտվում է 2019 թվականի հուլիսին։ Ավելի վաղ «Բավարիան» տեղեկացրել էր, որ ցանկանում է գնել Ռոդրիգեսի տրանսֆերը։ Այն ըստ պայմանագրի կարժենա 42 միլիոն եվրո։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով