00:39  ,  13 հուլիսի, 2018

Եվրոպայի լիգա․ «Գանձասար-Կապանը» պարտվեց Լեհաստանում (ֆոտո)  

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապանը» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում մեկնարկեց պարտությամբ։ Կապանյան ակումբը Լեհաստանում հյուրընկալվեց «Լեխին» և պարտվեց 0։2 հաշվով։ Դաշտի տերերը գոլերը խփեցին հանդիպման առաջին հատվածում։

Աշոտ Բարսեղյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները խաղի ընթացքում չօգտագործեցին մրցակցի դարպասը գրավելու մի քանի լավ հնարավորություններ։

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիս 19-ին Երևանում։

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Լեխ» - «Գանձասար-Կապան»՝ 2։0

Քրիստիան Գյուտկյեր, 10, 15 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս