23:10  ,  12 հուլիսի, 2018

Եվրոպայի լիգա․ Արսեն Բեգլարյանը խաղացել է լատվիական թիմի կազմում

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի խաղում լատվիական «Լիեպան» տանը 0։3 հաշվով պարտվել է շվեդական «Հակենին»։

Դաշտի տերերի կազմում առանց փոխարինման խաղացել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որը վերջերս է համալրել «Լիեպայի» կազմը։

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Երևանի «Ալաշկերտն» էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով