23:42  ,  12 հուլիսի, 2018

Ունաի Էմերի․ Հնարավոր է հաջորդ ամիս ևս մեկ տրանսֆեր իրականացնենք  

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ասել է, թե ինչպես է իր թիմը պատրաստվում նոր մրցաշրջանին։

«Պետք է քայլ առ քայլ շարժվեք առաջ և ուշադրություն չդարձնենք ուրիշի կարծիքին։ Թիմը առաջընթաց է գրանցում։ Հիմա մտածում ենք «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման մասին։ Մեծ ակումբները հնարավորությունը բաց չեն թողնում, որպեսզի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերեն։ Մեզ մոտ ամեն ինչ կարգին է․ պայմանագրեր ենք ստորագրել այնպիսի ֆուտբոլիստների հետ, որոնք հարկավոր էին։ Այս պահի դրությամբ թիմը ամբողջական է, սակայն հնարավոր է հաջորդ ամիս ևս մեկ տրանսֆեր իրականացնենք», - իսպանացի մասնագետի խոսքն է փոխանցում «Արսենալի» պաշտոնական կայքը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Արսենալը» կհանդիպի «Մանչեսթեր Սիթիին»։ Խաղը տեղի կունենա օգոստոսի 12-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում