22:15  ,  12 հուլիսի, 2018

Մխիթարյանը բարձր տրամադրությամբ պատրաստվում է հաջորդ մրցաշրջանին (ֆոտո)  

Լոնդոնի «Արսենալը» շարունակում է պատրաստվել 2018/19 մրցաշրջանին։ Ունայ Էմերիի գլխավորած թիմը հերթական անգամ աշխատել է մարզադահլիճում։ Անգլիական ակումբի մամուլի ծառայությունը Ինստագրամի պաշտոնական էջում հրապարակել է Հայաստանի հավաքականի և լոնդոնյան ակումբի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Արսենալը» կհանդիպի «Մանչեսթեր Սիթիին»։ Խաղը տեղի կունենա օգոստոսի 12-ին։

 

 #Micki #Arsenal #preseason

Публикация от Arsenal Official (@arsenal)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս