20:50  ,  12 հուլիսի, 2018

Ուիմբլդոն․ Սերենա Ուիլյամսը դուրս եկավ եզրափակիչ  

Լոնդոնում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտի»՝ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչում ԱՄՆ-ն ներկայացնող թենիսիստ, աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը 1 ժամ 10 րոպեում 6։2, 6։4 հաշվով հաղթել է Յուլիա Գյորգեսին (Գերմանիա)։

Եզրափակիչում Ուիլյամսը կխաղա Անժելիկ Կերբերի հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս է թողել Ելենա Օստապենկոյին (Լատվիա)։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով