20:10  ,  12 հուլիսի, 2018

Պաշտոնական․ «Սևիլիայի» պաշտպանը տեղափոխվեց «Բարսելոնա»  

Իսպանական «Սևիլիայի» պաշտպան Կլեման Լանգլեն կարիերան կշարունակի «Բարսելոնայում», հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, «Բարսելոնան» ֆուտբոլիստի համար վճարել է 35,9 միլիոն եվրո։

Լանգլեն իր նոր ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, նրա հրաժարագինը կազմում է 300 միլիոն եվրո։

Լանգլեն ֆրանսիական «Նանսիի» սան է։ 23-ամյա խաղացողը 2017 թվականին է տեղափոխվել «Սևիլիա»։ Իսպանիայի նախորդ առաջնության 35 խաղում Լանգլեն դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով