17:40  ,  12 հուլիսի, 2018

«Գանձասար-Կապանը» համալրվել է բելառուս պաշտպանով

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապանը» հուլիսի 12-ին Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը կանցկացնի Լեհաստանում՝ հյուրընկալվելով «Լեխին»։ Այդ խաղից առաջ Աշոտ Բարսեղյանի գլխավորած թիմին է միացել 26-ամյա բելառուս պաշտպան Ալեքսանդր Սվերչինկսին, որը հանդես է եկել Մինսկի «Դինամոյում», բելառուսական «Իսլոչում» եւ «Մինսկում», Սլովակիայի «Զեմպլինում»։

«Լեխի» դեմ խաղում «Գանձասար-Կապանը» հանդես կգա   Nike-ի խաղաշապիկով։

«Լեխ» - «Գանձասար-Կապան» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով