16:37  ,  12 հուլիսի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» դիմել է «Ռեալի» ղեկավարությանը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դիմել է «Ռեալի» ղեկավարությանը ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի տրանսֆերի հարցով, հաղորդում է Manchester Evening News-ը։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարած թիմը 28-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկում է 100 միլիոն եվրո։

Զինեդին Զիդանի եւ Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո Գարեթ Բեյլը չի շտապում փոխել ակումբը։ Նա որոշում կընդունի Արքայական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգի հետ զրույցից հետո։

Բեյլը «Ռեալում» է 2013 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում