15:52  ,  12 հուլիսի, 2018

Լեհաստանի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ

Եժի Բրժեչեկը նշանակվել է Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Գործարքի մանրամասները չեն հրապարակվում։

47-ամյա մասնագետը Լեհաստանի հավաքականի կազմում մասնակցել է 42 հանդիպման, խփել 4 գոլ։ Մարզչական գործունեության ընթացքում Բրժեչեկը գլխավորել է լեհական «Ռակուվը», «Լեխիան, «Կատովիցեն» եւ Պլոցկի «Վիսլան»։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Լեհաստանի հավաքականը Ադամ Նավալկայի ղեկավարությամբ չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ, ինչից հետո մարզիչը հրաժարական ներկայացրեց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում