14:17  ,  12 հուլիսի, 2018

Լովրեն․ Մոդրիչը պետք է ստանա «Ոսկե գնդակը», եթե դառնանք աշխարհի չեմպիոն

Անգլիական «Լիվերպուլի» եւ Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դեյան Լովրենը վստահ է, որ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու դեպքում, «Ոսկե գնդակն» այս տարի պետք է ստանա Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

«Մենք երբեք չենք մոռանա այս օրը։ Խորվաթիայում մարդիկ երջանկությունից արտասվում են։ Սա պատմական պահ է։ Մենք բարելավեցինք 20 տարվա ռեկորդը, որը բեռ էր մեր ուսերին։ Մարդիկ մեզ չեն մոռանա։ Կիրակի կունենանք հնարավորություն ավելին անել, հույս ունեմ, որ կհաջողվի։

Մոդրիչն աշխարհի լավագույն կիսապաշտպանն է։ Նա պետք է ստանա «Ոսկե գնդակը», եթե նվաճենք աշխարհի գավաթը»,- Լովրենի խոսքը մեջբերում է beIN Sports-ը։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Խորվաթիան լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով հաղթել է անգլիացիներին։

Հուլիսի 15-ին «Լուժնիկիում» կայանալիք Ֆրանսիա - Խորվաթիա եզրափակիչ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով