10:03  ,  12 հուլիսի, 2018

Ուիմբլդոն. Կիսաեզրափակիչի զույգերը

Իսպանացի Ռաֆայել Նադալը եւ ամերիկացի Ջոն Իսները դուրս են եկել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ: Նադալը 4 ժամ 47 րոպեում  7:5, 6:7 (7:9), 4:6, 6:4, 6:4 հաշվով պարտության է մատնել արգենտինացի Խուան-Մարտին Դել Պոտրոյին: Իսները առավելության է հասել կանադացի Միլոշ Ռաոնիչի նկատմամբ՝ 6:7 (5:7), 7:6 (9:7), 6:4, 6:3:

Եզրափակիչի ուղեգրի համար Նադալը կմրցի սերբ Նովակ Ջոկովիչի հետ, որը պայքարից դուրս էր թողել ճապոնացի Կեի Նիսիկորիին: Իսների մրցակիցը կլինի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին հաղթած հարավաֆրիկացի Կեւին Անդերսոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով