22:15  ,  11 հուլիսի, 2018

Ալվարո Մորատա․ Կարծում եմ՝ Անգլիան կդառնա չեմպիոն

Իսպանիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Խորվաթիա - Անգլիա խաղից առաջ արել է իր կանխատեսումը։

«Թեեւ Խորվաթիան ունի գերազանց հավաքական, բայց կարծում եմ, որ Անգլիան կհաղթի։ Աշխարհի առաջնությունում բոլոր հանդիպումները բարդ են։ Չեմպիոնի վերաբերյալ իմ կանխատեսումը․ Անգլիան կնվաճի գավաթը»,- Մորատայի խոսքը մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է Ֆրանսիան՝ 1։0 հաշվով հաղթելով բելգիացիներին։ Խորվաթիա – Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով