19:27  ,  11 հուլիսի, 2018

Եվրոպայի լիգա․ «Բանանցը» տանը պարտվեց բոսնիական «Սարաեւոյին»

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Բանանցը» հյուրընկալեց Բոսնիայի առաջնությունը չորրորդ տեղում ավարտած «Սարաեւոյին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

«Բանանց» ստադիոնում առաջին անգամ անցկացված եվրագավաթային խաղում հյուրերն արդյունավետ խաղացին մեկնարկում՝ 21 րոպեում խփելով երկու գոլ։ Աչքի ընկան հարձակվող Մերսուդին Ահմետովիչն ու կիսապաշտպան Էմիր Հալիլովիչը։

Արամ Ոսկանյանի գլխավորած թիմի կազմում 34-րդ րոպեին տուգանային հարվածով հաշիվը կրճատեց պաշտպան Վահագն Այվազյանը։

Երեւանյան թիմը ուներ վտանգավոր պահեր․ մեկ անգամ գնդակը հայտնվեց դարպասում, սակայն խաղից դուրս վիճակում էր, մի դրվագում էլ հյուրերին գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը։

Պատասխան հանդիումը Բոսնիայում տեղի կունենա մեկ շաբաթ հետո։

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Բանանց» (Հայաստան) - «Սարաեւո» (Բոսնիա-Հերցեգովինա)՝ 1։2

Վահագն Այվազյան, 34 – Մերսուդին Ահմետովիչ, 16, էմիր Հալիլովիչ, 21

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով