17:30  ,  11 հուլիսի, 2018

Վահագն Միլիտոսյանը տեղափոխվեց Սլովակիայի «Սերեդ»

Ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականի հարձակվող Վահագն Միլիտոսյանը Սլովակիայում փոխել է ակումբը։ 25-ամյա ֆուտբոլիստը «Նիտրայից» տեղափոխվել է «Սերեդ»։

Սլովակիայի երկրորդ լիգայում հաղթողի կոչումը նվաճած եւ Սուպերլիգայի ուղեգիր նվաճած «Սերեդը» Վահագն Միլիտոսյանի հետ կնքել է մեկ տարվա այմանագիր։

Հիշեցնենք, որ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Վահագն Միլիտոսյանը նշել է, որ սպասում է հրավերի Հայաստանի ազգային հավաքականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում