16:25  ,  11 հուլիսի, 2018

Անդրեյ Յարմոլենկոն տեղափոխվեց «Վեստ Հեմ»  

Ուկրաինայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Անդրեյ Յարմոլենկոն կարիերան կշարունակի Լոնդոնի «Վեստ Հեմում», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յարմոլենկոն «Վեստ Հեմի» հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր։

Տեղափոխության համար գերմանական ակումբը կստանա 25 միլիոն եվրո։

28-ամյա ուկրաինացին 2017 թվականին էր Կիևի «Դինամոյից» տեղափոխվել «Բորուսիա»։  Գերմանիայի նախորդ առաջնության 18 խաղում ֆուտբոլիստը դարձել է 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով