15:40  ,  11 հուլիսի, 2018

Անգլիացի երկրպագուները կհագնվեն Սաութգեյթի ոճով  

Անգլիայի հավաքականի երկրպագուները հետաքրքիր ֆլեշ-մոբ են կազմակերպել ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչ փուլում կայանալիք Խորվաթիայի դեմ հանդիպումից առաջ։

Երկրպագուները որոշել են հագնվել գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի ոճով։ Հիշեցնենք, որ անգլիացի մասնագետը նախընտրում է դասական ոճը՝ M&S բրենդի անթև բաճկոնով։

The Telegraph-ը հայտնում է, որ երկրպագուները այդ բրենդի խանութների ցանցից գրեթե ամբողջովին գնել են անթև բաճկոնները։

Խորվաթիա - Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով