14:46  ,  11 հուլիսի, 2018

Պաշտոնական․ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց «Արսենալ»

Ֆրանսիական «Լորյանի» կիսապաշտպան Մատեո Գենդոուզին կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

19-ամյա ֆրանսիացին ՊՍԺ-ի սան է, նա «Լորյանի» կազմում մասնակցել է 30 հանդիպման։ Գենդոուզին խաղացել է նաև Ֆրանսիայի երիտասարդական հավաքականներում։

«Մենք շատ ուրախ ենք, որ Մատեոն միացել է «Արսենալին»։ Նա տաղանդավոր խաղացող է, որը ցանկանում է սովորել առաջընթաց գրանցել»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում