12:55  ,  11 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Ֆրանկո-բելգիական պայքարը Նևայի ափին, կամ անդորր փոթորկից առաջ (ֆոտո)

Ստացվել է այնպես, որ ֆրանսիացիներն ու բելգիացիները չեն սիրում միմյանց։ Մշտապես կրկնվող կատակները իրար հասցեին բավականին զվարճալի են։ Ներկայացնենք այդ շարքից միայն մեկը․ «Գրասենյակում աշխատում են ֆրանսիացիներ և բելգիացիներ։ Ֆրանսիացիների կողմից փակցված է պաստառ, որի վրա գրված է․ «Այստեղ խոսում են ֆրանսերեն», իսկ բելգիացիների կողմից․ «Այստեղ մարդիկ աշխատում են»»։

Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում հանդիպեցին այդ երկրների հավաքականները։ ԱԱ-ի գլխավոր ֆավորիտներից համարվող Ֆրանսիայի հավաքականը կիսաեզրափակիչ հասավ առանց ավելորդ նյարդեր քայքայելու։ Իսկ աստղային կազմով բելգիացիները քառորդ եզրափակիչում պայքարից դուրս թողեցին բրազիլացիներին, այնպես որ, նրանցից սպասելիքները շատ մեծ էին։

Շատերը ԱԱ-2018-ում լավ խաղ ցուցադրող հավաքականներից սպասում էին գեղեցիկ և դիտարժան ֆուտբոլ, որը սակայն ստացվեց պրագմատիկ։ Սանկտ Պետերբուրգի համանուն ստադիոնում հավաքված 64․000 հանդիսականնները տեսան ընդամենը մեկ գոլ, այն էլ ստանդարտից։

Իհարկե, բարձր կարգը մնում է բարձր կարգ։ Թիմերը երբեմն հիանալի տեխնիկայով ոգևորում էին երկրպագուներին (միայն Մբապեի հնարքն ամեն ինչ արժեր), սակայն հանդիպումն ընդհանուր առմամբ դիտարժանության առումով սպասելիքները չարդարացրեց։

Իզուր չէ, որ «պրագմատիկ ֆուտբոլի թագավորը»՝ Ժոզե Մոուրինյոն խաղը բնութագրել է որպես «նյարդային պայքար»։

Արդեն այսօր տեղի կունենա կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը. անգլիացիները կհանդիպեն Խորվաթիայի հավաքականին, որն ունի աստղային կազմ և հիանալի մարզավիճակով է մոտեցել մունդիալին։ Անգլիան երկար դադարից հետո կրկին մոտ է հաջողությանը աշխարհի առաջնությունում:

Այնպիսի զգացում է, որ կիսաեզրափակիչի երկրորդ ճակատամարտը կարդարացնի սպասելիքները ոչ թե 100, այլ՝ 200 տոկոսով (երեկվանից հետո ԱԱ-2018-ը մեզ` երկրպագուներիս, պարտք է)։ Այնպես, որ սառը գարեջուր գնեք. հետևում ենք հանդիպման ընթացքին 22։00-ից:

Եթե անկեղծ, ապա հետաքրքիր կլինի եզրափակիչում Ֆրանսիայի հետ տեսնել Անգլիային։ Այս երկրները պատմականորեն բազմաթիվ հաշիվներ են ունեցել մաքրելու և ոչ միայն ֆուտբոլային խաղադաշտում։ Իսկ խորվաթներն ու բելգիացիները արժանի են միայն հարգանքի։ Նրանք կատարեցին իրենց «թաքնված ֆավորիտից դեպի իրական ֆավորիտ» առաքելությունը։

Սամվել Սուքիասյան

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.amում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում