11:25  ,  11 հուլիսի, 2018

Ռոբերտո Մարտինես․ Պետք է ընդունել պարտությունը

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Ֆրանսիայից կրած պարտության մասին։ Հիշեցնենք, որ Սամուել Ումտիտիի միակ գոլը Ֆրանսիային դուրս բերեց ԱԱ-2018-ի եզրափակիչ։

«Բարդ օր է, կային պահեր, որոնք որոշեցին խաղի ելքը։ Երկրորդ խաղակեսը լավ տեմպով սկսեցինք, բայց հետո արդեն գոլ ընդունեցինք։ Հավասար խաղ էր, բայց Ֆրանսիան Մբապեի և Գրիզմանի շնորհիվ լավ հակագրոհում էր։ Ես հպարտանում եմ իմ խաղացողներով, պետք է ընդունել պարտությունը և շնորհավորել Ֆրանսիային։

Վերջին խաղում պայքարելու ենք երրորդ տեղի համար, իհարկե հաշվի առնելով մեր նպատակներն այս առաջնությունում, կարող եմ ասել, որ բարդ է լինելու»,- Մարտինեսի խոսքն է փոխանցում sports.ru-ն։

Եզրափակիչի երկրորդ մասնակիցը հայտնի կդառնա հուլիսի 11-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կայանալիք Խորվաթիա - Անգլիա խաղում, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով