20:17  ,  10 հուլիսի, 2018

Ուիմբլդոն․ Սերենա Ուիլյամսը կիսաեզրափակիչում է

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս եկավ թենիսի «Մեծ սաղավարտ» շարքի Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Ամերիկացի մարզուհին երեք սեթում առավելության հասավ իատալացի Կամիլա Ջորջիի նկատմամբ՝ 3:6, 6:3, 6:4։

Կիսաեզրափակիչում Սերենա Ուիլյամսի մրցակիցը կլինի գերմանացի Յուլյա Գերգեսը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 34 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում