18:41  ,  10 հուլիսի, 2018

Դիդյե Դեշամ․ Անրին պայքարելու է իր երկրի դեմ

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Թիերի Անրիի մասին, որն ընդգրկված է Բելգիայի հավաքականի մարզչական շտաբում։ Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչում Բելգիան կխաղա Ֆրանսիայի հետ։

«Երբ դու տեղափոխվում ես արտասահմանյան ակումբ և խաղում քո երկրի ակումբներից մեկի դեմ, ապա դառնում ես թշնամի։ Հավաքականների մակարդակում դա ավելի բարդ է։ Նա պայքարելու է իր երկրի դեմ։

Երբ նա նշանակվեց Ռոբերտո Մարտինեսի օգնական, այդ ժամանակ պետք է գիտակցեր, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Սա բարդ իրավիճակ է Անրիի համար»,- Դեշամի խոսքն է փոխանցում The Telegraph-ը։

Ֆրանսիա - Բելգիա հանդիպումը տեղի կունենա հուլիս 10-ին Սանկտ Պետերբուրգի համանուն ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով