23:11  ,  10 հուլիսի, 2018

Էրիկ Դայեր․ Չեմ կարծում, որ Անգլիան արդեն նվաճում ունի

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Էրիկ Դայերը չի համարում, որ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալն արդեն նաճում է։

«Ես եւ թիմակիցներս չենք համարում, որ արդեն հաջողության ենք հասել։ Մենք ավելին ենք ցանկանում։ Խորվաթիայի հետ դիմակայությունից բացի այլ թեմա մեր զրույցներում չկա։ Ոչինչ դեռ չի փոխվել։ Մենք պետք է շարունակենք նույն ոգով»,- Էրիկ Դայերի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Անգլիան պատմության մեջ երրորդ անգամ է դուրս եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, Խորվաթիան՝ երկրորդ անգամ։

Անգլիա - Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին Մոսկվայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով