17:29  ,  10 հուլիսի, 2018

Տրեզեգեն՝ «Յուվենտուս» Ռոնալդուի տեղափոխվելու մասին․ Երազանքները երբեմն կատարվում են

Իտալական «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Տրեզեգեն խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի արդեն հավանական դարձած տեղափոխության մասին։

«Ես մշտապես չեմ հետևում բանակցությունների ընթացքին։ Մենք սպասում ենք, երազանքները երբեմն կատարվում են, իսկ այս տեղափոխությունը երազանքների շարքից է։

Գլխավոր մարզիչը պետք է որոշում կայացնի Իգուաինի հարցում։ Խոսքը երկու հիանալի ֆուտբոլիստների մասին է, որոնք արդեն հասցրել են խաղալ «Ռեալում»։ Նրանք ունակ են միասին գործելո»,- ֆրանսիացու խոսքն է փոխանցում Goal.com-ը։

Իտալական «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին մեկնել է Հունաստան, որպեսզի հանդիպի Կրիշտիանու Ռոնալդուին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով