16:58  ,  10 հուլիսի, 2018

Սերենա Ուիլյամս․ Հույս ունեմ, որ աղջիկս թենիսով չի զբաղվի  

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը չի ցանկանում, որ իր աղջիկը ապագայում զբաղվի թենիսով։

«Հույս ունեմ, որ Օլիմպիան թենիսով չի զբաղվի, եթե իհարկե մեծ ցանկություն չունենա։ Չեմ ցանկանում, որ նա զգա այն ճնշումը, որը մշտապես ես զգում եմ։ Լրագրողները նրան միշտ կհամեմատեն ինձ հետ»,- Սերենա Ուիլյամսի խոսքն է փոխանցում WTA պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ թենիսիստուհու ամուսինը ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն է:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով