15:28  ,  10 հուլիսի, 2018

Խաչանովը՝ Ջոկովիչից կրած պարտության մասին  

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը խոսել է թենիսի «Մեծ սաղավարտի»՝ Ուիմբլդոնի մրցաշարի չորրորդ շրջանում Նովակ Ջոկովիչից կրած պարտության մասին։ 1 ժամ 45 րոպե տևած պայքարում գրանցվել է 4:6, 2:6, 2:6 հաշիվը։

«Մրցաշրջանի սկզբում նա բարդություններ ուներ, շատ էր պայքարում և ի վերջո վերգտավ իր խաղը։ Կարելի է ասել, որ Ջոկովիչը վերադարձել է։ Նովակը կրկին շատ լավ է խաղում»,- Խաչանովի խոսքն է փոխանցում մրցաշարի մամուլի ծառայությունը։

Քառորդ եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի Ճապոնիան ներկայացնող Կեյ Նիսիկորին, որը պայքարից դուրս է թողել լատվիացի Էռնեստ Գուլբիսին։



 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում