14:25  ,  10 հուլիսի, 2018

Կապելո․ Եզրափակիչում կհանդիպեն Անգլիան և Ֆրանսիան

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է ԱԱ-2018-ի գլխավոր ֆավորիտների մասին։

«Անգլիայի հավաքականում արագ տղաներ են և հիանալի գլխավոր մարզիչ։ Գարեթ Սաութգեյթը հասկացավ, որ 2 կենտրոնական պաշտպանով անելիք չունի և որոշեց խաղալ 3 կենտրոնականով։ Անգլիան վերջապես ունի դարպասապահ, որը թիմին փրկում է։

Կարծում եմ, որ եզրափակիչում կհանդիպեն Անգլիան և Ֆրանսիան։ Ես խաղադրույք կկատարեի անգլիացիների վրա։

Դիդյե Դեշամը պաշտպանողական ոճի կիսապաշտպան է։ Ֆրանսիայի հավաքականը նրա գլխավորությամբ ավելի շատ խաղում է պաշտպանությունից։ Ուղղակի Դեշամի  բախտը բերել է, քանի որ կա Նգոլո Կանտե»,- Կապելոյի խոսքն է փոխանցում Football Italia-ն։

ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչում  հուլիսի 10-ին կհանդիպեն Ֆրանսիան և Բելգիան, իսկ հուլիսի 11-ին՝ Անգլիան ու Խորվաթիան։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով