13:51  ,  10 հուլիսի, 2018

Էդեն Ազար․ «Ռեալի» խաղաշապիկը  յուրահատուկ է

Լոնդոնի «Չելսիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է այն լուրերի մասին ըստ որոնց ինքը տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ»։

«Ինձ ամեն ինչ դուր է գալիս «Չելսիում»։ Առայժմ ոչ ոք ինձ առաջարկ չի արել։ Զիդանն ինձ համար յուրահատուկ է։ Բայց առանց նրա էլ, յուրաքանչյուրը երազում է «Ռեալի» մասին։ Այդ ակումբի խաղաշապիկը յուրահատուկ է։

Եթե ոչինչ չստացվի, չեմ տխրի, քանի որ կապույտ խաղաշապիկը ևս հաջողակ է»,- Ազարի խոսքն է փոխանցում marca-ն։

Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականը դուրս է եկել ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպելու է Ֆրանսիային։ Խաղը տեղի կունենա հուլիսի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով